Իսպանիայի առաջնության 26-րդ տուրի շրջանակում Մադրիդի «Ատլետիկոն» երեկ հանդիպեց «Վալենսիայի» հետ։ Դիեգո Սիմեոնեի սաները խոշոր՝ 3-0 հաշվով հաղթանակ էին տարել «չղջիկների» նկատմամբ։
Հարկ է նշել, որ այս հաղթանակը «Ատլետիկոյի» մարզչի համար 260-րդն էր Լա լիգայի 429 խաղում։ Նա այս ցուցանիշով բարձրացավ լավագույն եռյակ՝ շրջանցելով Խավիեր Իրուրետային:
Վարկանիշի առաջատարը Լուիս Արագոնեսն է (344 հաղթանակ 756 խաղում)։ Երկրորդ տեղում Միգել Մունյոսն է՝ 608 խաղում 323 հաղթանակ։
Սիմեոնեն Մադրիդի «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչն է 2011 թվականի դեկտեմբերից։ 52-ամյա մասնագետի պայմանագիրը մադրիդյան ակումբի հետ ավարտվում է 2024 թվականի հունիսի վերջին։