Մադրիդի «Ռեալի» բրազիլացի հարձակվող Ռոդրիգո Գոեսը նշել է խաղադաշտում իր սիրելի դիրքն ու խոսել թիմում իր դերի մասին։
«Ես նախընտրում եմ խաղալ «տասը համարի» դիրքում, բայց ճշմարտությունն այն է, որ կարող եմ խաղալ ցանկացած հարձակվողական դիրքում: Չնայած, եթե ընտրելու լինեի, ապա կասեի, որ հարձակվողական ոճի կիսապաշտպան եմ։
Փորձում եմ հանգիստ մնալ։ Ես միշտ ցանկանում եմ խաղալ և այդ մասին խնդրել մարզչին, բայց նա ինձ ասում է, որ հանգիստ լինեմ: Ես հարգում եմ նրան, քանի որ մենք շատ լավ խաղացողներ ունենք, բայց ես ցանկանում եմ այնտեղ լինել՝ խաղադաշտում: Երբ ես խաղադաշտում եմ, օգնում եմ իմ թիմին։ Ցանկանում եմ լինել հիմնական կազմում»,- ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում clubdeldeportista.com-ը։
























































