Մադրիդի «Ռեալի» նախկին խաղացող Իվան Էլգիերան ասել է, թե ինչ է ակնկալում «Բարսելոնա»-«Ռեալ» առաջիկա խաղից։
«Ռեալը» պետք է հաղթի․․․ Եթե նրանք հաղթեն «Բարսելոնային», ապա աղյուսակում մրցակցությունը կուժեղանա։
Բայց եթե «Բարսելոնան» հաղթի, Լա Լիգայում ամեն ինչ ավարտված կարելի է համարել»,- Էլգիերայի խոսքերն է մեջբերում Marca-ն։
«Բարսելոնա»-«Ռեալ» հանդիպումը կկայանա վաղը՝ մարտի 19-ին։ Կատալոնացիները մադրիդցիների նկատմամբ 9 միավորի առավելությամբ գլխավորում են մրցաշարային աղյուսակը։
























































