«Բարսելոնայի» հարձակվող Ուսման Դեմբելեն կարող է բաց թողնել «Ռեալի» դեմ երկու հանդիպումները վնասվածքի պատճառով:
Մարտի 19-ին թիմերը կխաղան Լա լիգայում , իսկ ապրիլի 5-ին Իսպանիայի գավաթի խաղարկությունում: Ֆուտբոլիստը վերականգնվում է ազդրի վնասվածքից, այս գործընթացը կարող է ավելի շատ ժամանակ պահանջել, քան նախկինում սպասվում էր:
Ընթացիկ մրցաշրջանում ֆուտբոլիստը 8 գոլ է խփել:
























































