Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին հայտարարել է, որ կիսապաշտպան Էդուարդո Կամավինգան անձեռնմխելի է թիմի համար:
«Այժմ Կամավինգան անձեռնմխելի է «Ռեալի» համար, այդպես էլ կշարունակվի ապագայում։ Ես վստահ եմ, որ նա ճիշտ ուղու վրա է: Այո, երբեմն Էդուարդոն կոպիտ սխալներ է թույլ տալիս, բայց շատերը մոռանում են նախկինում նրա անցկացրած անհավանական հանդիպումների մասին»,- ասել է Անչելոտին մամուլի ասուլիսի ժամանակ։
Ընթացիկ մրցաշրջանում 20-ամյա ֆուտբոլիստը մասնակցել է Լա լիգայի 25 խաղի՝ դառնալով 1 գոլային փոխանցման հեղինակ։ Կիսապաշտպանը թիմում խաղում է 2021 թվականի ամառվանից։