Մադրիդի «Ռեալի» պաշտպան Անտոնիո Ռյուդիգերը կիսվել է հարձակվող Վինիսիուս Ժունիորի խաղի մասին իր կարծիքով։
«Վինիսիուսը պետք է կենտրոնանա իր խաղի վրա, քանի որ երբ նա լավ է խաղում, նա լավագույններից մեկն է, բայց դժվար է, երբ այդքան հարվածներ ես ստանում: Նա դեռ երիտասարդ է և սովորում է, բայց դա նաև մրցավարների գործն է։ Պետք է բոլորին նույն կերպ վերաբերվել՝ ոչ ավելի լավ, ոչ ավելի վատ»,- Ռյուդիգերի խոսքերն է մեջբերում Sport.es-ը։
Ավելի վաղ Վինիսիուսը քննադատել էր Իսպանիայի առաջնության մրցավարությանը։ Ընթացիկ մրցաշրջանում 22-ամյա բրազիլացին Լա Լիգայում անցկացրել է 24 հանդիպում «Ռեալի» կազմում՝ դառնալով 8 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։ Նա նաեւ ստացել է 8 դեղին քարտ։