«Բարսելոնայի» նախկին պաշտպան Ժերար Պիկեն մեկնաբանել է ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսիի հնարավոր վերադարձը իսպանական ակումբ։
«Միայն Լեոն գիտի իր ապագայի մասին: Կարծում եմ, որ Աշխարհի առաջնությունը նրա համար մեծ երազանք էր և գավաթը, որն անհրաժեշտ էր, որպեսզի համարվեր լավագույնը պատմության մեջ: Այսուհետ այն ամենը, ինչ որոշում է Մեսսին, ավելի շատ անձնական խնդիր է՝ երջանկության ձգտման համար: Եթե նա դեռ մոտիվացված լինի, նա կարող է մնալ Եվրոպայում, իսկ «Բարսելոնան» կարող է լինել ծրագրի մի մասը: Կամ գուցե նա գնա MLS»,- Պիկեի խոսքերն է մեջբերում Sport.es-ը՝:
35-ամյա Մեսսիի պայմանագիրը ՊՍԺ-ի հետ ավարտվում է մրցաշրջանի ավարտին։ Նա ակումբում է 2021 թվականից, երբ ազատ տրանսֆերով հեռացավ «Բարսելոնայից»։