Հարձակվող Էդեն Ազարը հաստատել է, որ չի պատրաստվում հեռանալ Մադրիդի «Ռեալից» այս մրցաշրջանի ավարտից հետո։
«Ես կցանկանայի մնալ։ Ես դա միշտ ասել եմ: Հուսով եմ ավելի շատ խաղաժամանակ կստանամ՝ ինձ ապացուցելու համար: «Ռեալից» հեռանալն իմ ծրագրերում չի մտնում.
Անչելոտիի և իմ միջև հարգանք կա. Բայց ես չեմ պատրաստվում ասել, որ մենք խոսում ենք իրար հետ, քանի որ չենք խոսում։ Բայց ես պետք է հարգեմ Անչելոտիի նման մարդուն: Նրա համար, թե ինչ է նա ներկայացնում ֆուտբոլի համար և ինչ է արել իր կարիերայում»,-ասել է Ազարը։