«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան կիսվել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի «Լայպցիգի» դեմ խաղի սպասելիքներով։
«Երբ տեսա վիճակահանության արդյունքները, ասացի, որ «Լայպցիգը» իսկապես լավ թիմ է։ «Նապոլին», «Ռեալը», «Լիվերպուլը», նրանք նույնպես շատ լավն են. այս փուլում յուրաքանչյուր թիմ ունի կարևոր որակներ և ուժեղ կողմեր: Մեր երկրպագուների առաջ մենք պետք է ապացուցենք մեզ ու հաղթենք։ Կարևոր չէ, թե քանի գոլ կխփվի, պարզապես պետք է հաղթել։ Սա այն է, ինչ մենք պետք է անենք»,- Գվարդիոլայի խոսքը մեջբերում է ակումբի մամուլի ծառայությունը։
«Մանչեսթեր Սիթի»-«Լեյպից» հանդիպումը կկայանա այսօր՝ մարտի 14-ին: