Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Դանի Սեբալյոսը խոսել է մադրիդյան ակումբում իր ապագայի մասին.
«Իմ պայմանագրի ավարտին մնացել է երեք ամիս, հետո կխոսեմ ճիշտ մարդկանց, ինչպես նաև ընտանիքիս հետ: Չեմ ուզում նոր պայմանագիր կնքել, եթե դրան արժանի չեմ»,- ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում Movistar-ը։
Սեբալյոսը «Ռեալում» հանդես է գալիս 2017 թվականից։ 26-ամյա իսպանացու պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2023 թվականի հունիսի 30-ը։
2022/23 մրցաշրջանում Սեբալյոսը բոլոր մրցաշարերում անցկացրել է 29 հանդիպում՝ դառնալով 1 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։