«Բարսելոնան» շարունակում է հետաքրքրվել «Ֆիորենտինայի» կիսապաշտպան Սոֆյան Ամրաբատի ծառայություններով:
Ըստ Ֆաբրիցիո Ռոմանոյի, ակումբը մտադիր է գնել 26-ամյա ֆուտբոլիստին ամռանը, սակայն կարող է խնդիրներ ունենալ ֆինանսական ֆեյր-փլեյի կանոնների պատճառով: Կիսապաշտպանը ցանկանում է խաղալ Լա Լիգայում, սակայն «Բարսելոնայի» ֆինանսական վիճակը կարող է լուրջ խոչընդոտ հանդիսանալ:
Կատալոնացիները ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ փորձել են վարձակալել Ամրաբատին մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը, սակայն «Ֆիորենտինան» հրաժարվել է խաղացողին բաց թողնել, քանի որ մտածում է ոչ թե վարձակալության, այլ լրիվ տրանսֆերը վաճառելու մասին։
Այս մրցաշրջանում կիսապաշտպանը իտալական ակումբի կազմում անցկացրել է 35 հանդիպում։
Ամրաբատի գործող պայմանագիրն իտալական ակումբի հետ նախատեսված է մինչև 2024 թվականի հունիսը։