Իսպանացի փորձառու պաշտպան Սեսար Ասպիլիկուետան, ում «Չելսին» որոշել է վաճառել ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ, կարող է վերադառնալ հայրենիք։ Այս մասին հայտնում է Todofichajes-ը։
Պաշտպանի նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերում Մադրիդի «Ռեալը»։ 33-ամյա խաղացողի տրանսֆերը «սերուցքայիններին» կարող է արժենալ ութ միլիոն եվրո։
Իսպանացու պայմանագիրը «արիստոկրատների» հետ նախատեսված է մինչև 2024 թվականի կեսերը։ Նա «Չելսիում» հանդես է գալիս 2012 թվականից։
Ավելի վաղ Ասպիլիկուետայի նկատմամբ կատալոնական «Բարսելոնայի» հետաքրքրության մասին լուրեր էին շրջանառվում։ Ընթացիկ մրցաշրջանում Սեսարը Պրեմիեր լիգայում անցկացրել է 19 հանդիպում և ստացել երեք դեղին քարտ։
























































