Կատալոնական «Բարսելոնան» նոր աշխատանքային պայմանագիր կառաջարկի թիմի գլխավոր մարզիչ Չավի Էրնանդեսին, այս մասին հայտնի է դարձել Marca թերթին։
Աղբյուրի համաձայն՝ կատալոնացիները որոշել են երկարաձգել համագործակցությունը մասնագետի հետ մինչև 2026 թվականի կեսերը։ Ինքը՝ Չավին, երջանիկ է «Բարսելոնայում» և ակումբի հետ նոր պայմանագիր կկնքի:
43-ամյա մարզիչը «Բարսելոնայի» գլխավոր մարզիչն է 2021 թվականի աշնանից։ Իսպանիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում «Բարսելոնան» վստահորեն գլխավորում է մրցաշարային աղյուսակը։
Հաջորդ հանդիպումը կատալոնացիները կանցկացնեն Մադրիդի «Ռեալի» հետ մարտի 19-ին։
























































