«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին բարձր է գնահատել ձախ պաշտպան Ալեխանդրո Բալդեի խաղը։
19-ամյա ֆուտբոլիստն այս մրցաշրջանում համարվում է հիմնական կազմի խաղացող: Երեկ նա օգնեց կատալոնացիներին հաղթել «Աթլետիկին» 1-0 հաշվով, իսկ խաղից հետո Չավին մեկնաբանեց երիտասարդ ֆուտբոլիստի խաղը.
«Բալդեն մեծ ներուժ ունի. նա ամեն ինչ ունի «Բարսելոնայում» երկար ու հաջող կարիերա ունենալու համար: Նա այս մրցաշրջանի գլխավոր բացահայտնում է: Նա շարունակում է զարգանալ և հասունանալ, թեև արդեն բարձր մակարդակով է հանդես գալիս»,- ասել է «Բարսելոնայի» մարզիչը հետխաղյա մամուլի ասուլիսի ժամանակ։
Ալեխանդրո Բալդեն ընթացիկ մրցաշրջանում անցկացրած 32 խաղում հինգ գոլային փոխանցում է կատարել:
























































