«Բարսելոնան» և «Ռեալը» Լա Լիգայում հավասար միավորներ կունենային՝ առանց VAR-ի միջամտության:
Ինչպես հայտնում է վերլուծաբան Պեդրո Մարտինն իր Twitter-ում, VAR համակարգով կայացված որոշումների շնորհիվ «Բարսելոնան» վաստակել է չորս միավոր, իսկ Մադրիդի «Ռեալն» իր հերթին հինգ միավոր է կորցրել։ Առանց VAR-ի միջամտության՝ 25 տուրից հետո «Բարսելոնան» և «Ռեալը» Լա Լիգայում կվաստակեին 61 միավոր։
Լա Լիգայի 25-րդ տուրում «Բարսելոնան» 1-0 հաշվով հաղթել է Բիլբաոյի «Աթլետիկին»։ 87-րդ րոպեին մրցավար Ժիլ Մանզանոն VAR-ի օգնությամբ չեղարկեց Ինյակի Ուիլյամսի գոլը՝ գնդակի համար պայքարում Իկեր Մունիաինի ձեռքով խաղի պատճառով:
Իսպանիայի առաջնությունում «Բարսելոնան» 65 միավորով գլխավորում է աղյուսակը՝ «Ռեալին» գերազանցելով 9 միավորով: Թիմերի հերթական դիմակայությունը կկայանա մարտի 19-ին Լա լիգայի 26-րդ տուրի շրջանակում։
























































