«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին դժգոհ է մնացել «Աթլետիկի» երկրպագուների պահվածքից (1:0), ովքեր Իսպանիայի առաջնության 25-րդ տուրի հանդիպման ժամանակ բողոքի ակցիա են իրականացրել կատալոնական ակումբի դեմ։
«Ես հարգում եմ «Սան Մամեսի» հանրությանը: Նրանք միշտ ինձ շատ լավ են վերաբերվել, և «Բարսելոնայի» հանդեպ թշնամական այս մթնոլորտը զարմացնում և տխրեցնում է ինձ։ Նախապես դատելը վատ է հասարակության համար.
Մենք 75 րոպե խաղացինք լավ մակարդակով, բայց այնպիսի մարզադաշտում, ինչպիսին «Սան Մամեսն» է, իհարկե, ստիպված ես տանջվել, քանի որ նրանք մեծ ճնշում են գործադրում»,- Խավիի խոսքերն է փոխանցում Marca-ն:
Հիշեցնենք, որ «Աթլետիկի» երկրպագուները կեղծ թղթադրամներ են նետել, որոնց վրա գրված է եղել «Մաֆիա»։ Հանդիպման ժամանակ նրանք նաև վանկարկել են, որ «Բարսելոնան» պետք է գնա Սեգունդա՝ դատական գործի պատճառով։
























































