Իսպանիայի դատախազությունը բողոք է ներկայացրել «Բարսելոնայի» դեմ՝ կոռուպցիայի, վատ կառավարման և փաստաթղթերով խարդախությունների գործով։ Այնուամենայնիվ, նա մրցավարների վրա ազդեցություն ունենալու վերաբերյալ ապացույցներ չի ներկայացրել։ Այս մասին հայտնում է Marca-ն:
Դատախազությունը «Բարսելոնային» մեղադրել էր նրանում, որ ակումբի ղեկավարությունը լիգայի ղեկավարության ներկայացուցիչ Խոսե Նեգրեյրայի հետ խիստ գաղտնի համաձայնություն է ունեցել կատալոնական ակումբի օգտին բարենպաստ մրցավարություն կազմակերպելու համար: Իրավաբանները պնդում են, որ սխալ գործողությունների վերաբերյալ ապացույցների բացակայության պատճառով դատարանը չի կարողանա վճիռ կայացնել ակումբի դեմ:
Փաստաթղթերի խարդախության հետ կապված, հաղորդվում է, որ Նեգրեիրայի ընկերությանը տրված հաշիվները չեն համապատասխանում պահանջվող ծառայություններին: «Բարսելոնան» հրաժարվել է տրամադրել փաստաթղթերը՝ պատճառաբանելով, որ դրանք չեն հայտնաբերվել: Փաստաթղթերի նպատակը դեռևս հայտնի չէ։
























































