«Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին տարակուսանք է հայտնել Լա լիգայի 25-րդ տուրի «Էսպանյոլի» դեմ խաղում (3-1) Վինիսիուս Ժունիորի ստացած դեղին քարտի վերաբերյալ։
«Չհասկացա, թե ինչու դեղին քարտ ցույց տվեցին, այդ հարձակման զարգացումը հուսադրող չէր։ Ես չհասկացա, բայց դե, առհասարակ չեմ հասկանում, թե ինչու են նրան դեղին քարտեր տալիս։
Երբեմն նա սկսում է բողոքել, բայց այսօր նա իրեն օրինակելի պահեց և հիանալի գոլ խփեց»,- Անչելոտիի խոսքերն է փոխանցում AS-ը։