Լա Լիգայի 25-րդ տուրի խաղում Մադրիդի «Ռեալը» հյուրընկալել էր «Էսպանյոլին» և կամային հաղթանակ տարավ։ Խաղն ավարտվեց 3-1 հաշվով։
8-րդ րոպեին հյուրերի կազմում հաշիվը բացեց Խոսելուն, սակայն 22-րդ րոպեին Կրոսի կատարած փոխանցումից հետո Վինիսիուսը հավասարեցրեց այն, իսկ 39-ին Միլիտաոն առաջ մղեց մադրիդցիներին։
Խաղի հիմնական ժամանակին ավելացված 3-րդ րոպեին էլ մադրիդցիների կազմում աչքի ընկավ Ասենսիոն։
Այս խաղից հետո «Ռեալը» 56 միավորով 2-րդն է մրցաշարային աղյուսակում, իսկ «Էսպանյոլը» 27 միավորով՝ 13-րդ։