Մադրիդի «Ռեալի» գերմանացի կիսապաշտպան Տոնի Կրոսը խաղադաշտ է մտել Իսպանիայի Լա լիգայի 25-րդ տուրի՝ «Էսպանյոլի» հետ խաղում, որն ընթանում է Մադրիդի «Սանտյագո Բեռնաբեու» մարզադաշտում։
Այս հանդիպումը գերմանացու համար 400-րդն է «Արքայական ակումբի» կազմում՝ բոլոր մրցաշարերում։ Կրոսն այս կերպ դարձել է պատմության մեջ 6-րդ օտարերկրացին, որը 400 և ավելի հանդիպում է անցկացրել «Ռեալի» կազմում։ Այս մասին հայտնում է Opta Sports-ը։
Մինչ Տոնի Կրոսը «Ռեալի» կազմում 400 և ավելի հանդիպումներ են անցկացրել պորտուգալացի Կրիշտիանու Ռոնալդուն (438), խորվաթ Լուկա Մոդրիչը (471), բրազիլացիներ Ռոբերտո Կարլոսը (527) և Մարսելոն (546), ինչպես նաև ֆրանսիացի Կարիմ Բենզեման (632).
Հատկանշական է, որ Մոդրիչն ու Բենզեման շարունակում են հանդես գալ Մադրիդի «Ռեալում»։
























































