ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսին մոտ ժամանակներս չի վերադառնա «Բարսելոնա»: Այս մասին հայտնում է լրագրող Գիլյեմ Բալագեն։
«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան վերջերս հանդիպել է Մեսսիի հոր հետ, բայց միայն քննարկելու, թե ինչպես պետք է ապագայում արտահայտել հարգանքը Լիոնել նկատմամբ: Մեսսին այս պահին «Բարսելոնայից» ոչ մի առաջարկ չունի. Նրա վերադարձը չի ակնկալվում։
Լա Լիգան ամեն դեպքում դեմ կլինի Մեսսիի հնարավոր տրանսֆերը ֆինանսավորմանը՝ ակումբի մեկ այլ հատվածը վաճառելու գնով: Լիգայի առաջնահերթությունը «Բարսելոնայի» 200 միլիոն դոլար պարտքի կրճատումն է»,- Բալագեի խոսքերն է մեջբերում BBC-ն։
Հիշեցնենք, որ 35-ամյա Մեսսիի պայմանագիրը ՊՍԺ-ի հետ ավարտվում է ընթացիկ մրցաշրջանի վերջում։ Արգենտինացի հարձակվողը ֆրանսիական ակումբում հանդես է գալիս 2021 թվականից։ Մինչ այդ Մեսսին երկար ժամանակ պաշտպանում էր «Բարսելոնայի» գույները։