«Բարսելոնայի» բրազիլացի հարձակվող Ռաֆինյան իրեն համեմատել է իր լեգենդար հայրենակիցներ Ռիվալդոյի ու Ռոնալդինյոյի հետ՝ նշելով, որ առաջինից խաղադաշտում պահվածքի օրինակ է վերցրել, երկրորդից՝ խաղադաշտից դուրս։
«Ես քիչ բան գիտեմ այն մասին, թե ինչպիսին էր Ռիվալդոն ֆուտբոլային դաշտից դուրս, բայց գիտեմ, որ Ռոնալդինյոն միշտ նույնն էր, միշտ ժպտում էր։ Խաղադաշտից դուրս ես մի փոքր նման եմ Ռոնալդինյոյին, բայց խաղադաշտում ես ավելի շատ նման եմ Ռիվալդոյին, ավելի կենտրոնացած, ավելի լուրջ»,- ասել է Ռաֆինյան Catalunya Radio-ի եթերում:
26-ամյա Ռաֆինյան այս մրցաշրջանում բոլոր մրցաշարերում անցկացրել է 36 հանդիպում «Բարսելոնայի» կազմում՝ դառնալով 8 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ: