Իսպանական Լա Լիգան պաշտոնական կայքում հայտարարել է, որ բողոք է ներկայացրել Սևիլիայի դատարան՝ Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Վինիսիուս Ժունիորի նկատմամբ Իսպանիայի առաջնության հերթական տուրի՝ «Ռեալ Բետիսի» հետ խաղում (0:0) ռասիստական դրսևորումների պատճառով:
Նշվում է, որ Լա Լիգան ցանկանում է բացահայտել բրազիլացուն վիրավորելու համար պատասխանատու անձին, կիրառել համապատասխան պատիժ։ Սա լիգայի յոթերորդ բողոքն է համապատասխան մարմիններին Վինիսիուսի դեմ ռասիստական հայհոյանքների վերաբերյալ:
Հիշեցնենք, որ բրազիլացի ֆուտբոլիստը Իսպանիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում մի քանի անգամ ենթարկվել է ռասիստական վիրավորանքների Մադրիդի «Ռեալի» մրցակից թիմերի երկրպագուների կողմից։