«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան մեկնաբանել է Մադրիդի «Ռեալի» հետաքրքրությունը իր նկատմամբ։
«Մարզիչները կամ խաղացողները չեն կարող վերահսկել, թե ինչ է գրվում մամուլում։ Կարող եմ ասել, որ ամբողջովին կենտրոնացած եմ այն ամենի վրա, ինչ անում եմ «Արսենալում», և անչափ հպարտ և շնորհակալ եմ այն ամենի համար, ինչ անում եմ այս ֆուտբոլային ակումբում։ Այսքանը»,- Արտետայի խոսքերն է փոխանցում Goal.com-ը:
Հիշեցնենք, որ 40-ամյա իսպանացին «Բարսելոնայի» սան է։ Նա կատալոնական ակումբում հանդես է եկել 1999-2002 թվականներին։ Որպես մարզիչ՝ Արտետան աշխատել է Խոսեպ Գվարդիոլայի օգնական «Մանչեսթեր Սիթիում» (2016-2019 թվականներին), իսկ 2019 թվականին գլխավորել է «Արսենալը», որի կազմում հանդես է եկել 2011-ից 2016 թվականներին։