«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան հայտարարել է, որ ակումբը պատրաստ է նոր պայմանագիր առաջարկել թիմի գլխավոր մարզիչ Չավիին։
«Կարծում եմ, որ Չավին արժանի է նոր՝ երկարաժամկետ պայմանագրի։ Նա ցանկանում է պայմանագիրը երկարաձգել այն ժամանակ, երբ թիմը հաղթի Լա Լիգան։ Բայց, կարծում եմ, որ այժմ նույնպես հնարավոր կլինի նոր պայմանագիր կնքել»,- ֆունկցիոների խոսքերն է մեջբերում Marca-ն։
Չավիի գործող պայմանագիրը «Բարսելոնայի» հետ նախատեսված է մինչև 2024 թվականի հունիսը:
Կատալոնացիները 24 խաղից հետո 62 միավորով գլխավորում է Լա լիգայի մրցաշարային աղյուսակը: