«Ռեալի» կիսապաշտպան Դանի Սեբալյոսը գրավել է «Ատլետիկոյի» ղեկավարության ուշադրությունը։
Ինչպես հայտնում է El Chiringuito-ն, Սեբալյոսը դժգոհ է ակումբում ստացած խաղաժամանակից, չնայած այն հանգամանքին, որ գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին այս մրցաշրջանում ավելի հաճախ է օգտագործել նրան։ Սեբալյոսը, ում պայմանագրի ժամկետը լրանում է 2023 թվականի ամռանը, վերջերս մոտ էր նոր պայմանագիր ստորագրելուն, բայց այժմ որոշել է ուշադիր դիտարկել իր ապագան և դիտարկել կարիերայի այլ տարբերակներ:
Աղբյուրի համաձայն՝ «Ատլետիկոն» ցանկանում է օգտվել ստեղծված իրավիճակից ձեռք բերել 26-ամյա ֆուտբոլիստին:
Այս մրցաշրջանում Սեբալյոսը «Ռեալի» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 25 հանդիպում՝ դառնալով մեկ գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։