«Սամպդորիայի» հարձակվող Խեսե Ռոդրիգեսը խոսել է ՊՍԺ-ի իր նախկին թիմակից Կիլիան Մբապեի՝ կարիերան մադրիդյան ակումբում շարունակելու հավանականության մասին։
Խեսեն «Ռեալի» սան է և ակումբի համակարգում է եղել 2010-ից 2016 թվականներին:
Մբապեն «Ռեալո՞ւմ», չգիտեմ: Բայց, իմանալով Ֆլորենտինո Պերեսին, կարող եմ ասել, որ գուցե Կիլիանի համար «Ռեալի» դռներն արդեն փակ են: Պերեսին դուր չի եկել տեղի ունեցածը։ Այնպես որ, ես չգիտեմ: Եթե ես Մբապեին նայեի ակումբի սեփականատիրոջ կամ նախագահի տեսանկյունից, ապա նրա տրանսֆերը կախված կլիներ շուկայում առկա խաղացողներից։ Բայց, եթե ես նայեի միայն տաղանդին, ապա առանց վարանելու ձեռք կբերեի նրան»,- Խեսեի խոսքն է մեջբերում է AS-ը։
Անցած ամռանը Մբապեն մոտ էր անվճար տրանսֆերով Մադրիդի «Ռեալին» միանալուն, բայց նոր պայմանագիր կնքեց փարիզյան ակումբի հետ:
Այս մրցաշրջանում 24-ամյա ֆրանսիացին ՊՍԺ-ի կազմում անցկացրել է 30 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 30 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ: