Գործակալ Ժորժե Մենդեշը, որը ներկայացնում է Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Մարկո Ասենսիոյի շահերը, իր հաճախորդին առաջարկել է «Բարսելոնային», հայտնում է Diario Sport-ի լրագրող Ժերար Ռոմերոն։
27-ամյա իսպանացին պատրաստ է դիտարկել կատալոնացիների հնարավոր առաջարկը։ Նրա պայմանագիրը մադրիդյան ակումբի հետ ավարտվում է այս ամռանը, ուստի նա այժմ կարող է բանակցել այլ ակումբների հետ։
Այս մրցաշրջանում Ասենսիոն Լա Լիգայում անցկացրել է 18 հանդիպում, խփել 4 գոլ և կատարել 3 արդյունավետ փոխանցում։