Մադրիդի «Ռեալի» վինգեր Էդեն Ազարը կարող է շարունակել հանդես գալ մադրիդյան ակումբում, եթե թիմը փոխի գլխավոր մարզչին, հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Ըստ աղբյուրի՝ ղեկավարությունը ցանկանում է վաճառել բելգիացուն մրցաշրջանի ավարտից հետո։ Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին հույսեր չի կապում ֆուտբոլիստի հետ։
Այսպիսով, Ազարը մնալու հնարավորություն կունենա, միայն այն դեպքում, եթե Անչելոտին հեռանա թիմից։
Ֆուտբոլիստը «Ռեալում» հանդես է գալիս 2019 թվականի հուլիսից։ 2022/23 թթ․ մրցաշրջանում նա թիմի կազմում անցկացրած 7 խաղում դարձել է 1 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։