Մադրիդի «Ռեալի» նախկին կիսապաշտպան Գուտին մեկնաբանել է «Նապոլիի» կիսապաշտպան Խվիչա Կվարացխելիայի հարցազրույցը։
Վրացի ֆուտբոլիստը նշել էր, որ Գուտին եղել է իր սիրելի ֆուտբոլիստը, սակայն չի կարողացել ձեռք բերել նրա մարզաշապիկը, ուստի սպիտակ համազգեստի վրա պարզապես գրել է 14 համարը։
«Ես Կվարացխելիայի կո՞ւռքն եմ։ Կվարա, խնդրում եմ, տեղափոխվիր «Ռեալ»։ Ես քեզ մարզաշապիկ կուղարկեմ»,- ասել է Գուտին El Chiringuito-ի եթերում։
Գուտին Մադրիդի «Ռեալի» սան է։ Մադրիդյան ակումբի համակարգում նա խաղացել է 1995-ից 2010 թվականներին։