Իսպանիայի առաջնության 24-րդ տուրում «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին 27-րդ հաղթանակն է տարել Լա Լիգայում՝ որպես կապտանռնագույնների գլխավոր մարզիչ: Հանդիպումը 50-րդն էր մասնագետի համար մրցաշարում:
Մարզչական կարիերայի ընթացքում Չավին իսպանական Պրիմերայում 118 միավոր է վաստակել կատալոնական ակումբում: Խոսեպ Գվարդիոլան , որը 2008 թվականին է գլխավորել «Բարսելոնան» , 117 միավոր է վաստակել առաջին 50 խաղերում: Այս ցուցանիշով ռեկորդակիրը Լուիս Էնրիկեն է, որը 127 միավոր է վաստակել այդ ժամանակահատվածում: Մասնագետը «Բարսելոնան» գլխավորել է 2014/15 մրցաշրջանի վերջում:
Իսպանական Պրիմերայի ընթացիկ մրցաշրջանում «Բարսելոնան» գլխավորում է աղյուսակը: Կապտանռնագույնները 62 միավոր են վաստակել 24 տուրից հետո և 9 միավորով գերազանցում է երկրորդ տեղում ընթացող «Ռեալին»: