Կառլո Անչելոտին կհեռանա «Ռեալից», եթե այս մրցաշրջանում գավաթներ չլինեն։
Ինչպես տեղեկացնում է The Athletic-ը, ամռանը մադրիդյան ակումբի մարզիչն ասել է, որ թիմն ուժեղացնելու կարիք ունի։ Մադրիդի «Ռեալի» ղեկավարությունը համաձայն չէ Անչելոտիի հետ:
63-ամյա մասնագետը հասկանում էր, թե ինչու է Մադրիդի «Ռեալը» անցած ամառ ետ կանգնել մեծ ծախսերից, բայց զգացել է, որ այդ քայլերը վտանգի տակ են դնում իր պաշտոնը. Անչելոտին գիտի, որ չի մնա Մադրիդում, եթե ակումբն այս մրցաշրջանում տիտղոսներ չնվաճի:
Մադրիդի «Ռեալը» Իսպանիայի Սուպերգավաթի համար խաղում պարտվեց «Բարսելոնային», Իսպանիայի գավաթի կիսաեզրափակչի առաջին խաղում ևս զիջեց կատալոնացիներին: Մադրիդցիները Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի առաջին խաղում հաղթեցին «Լիվերպուլին» (5:2):
Մադրիդի «Ռեալը» երկրորդն է Լա Լիգայում՝ առաջատար «Բարսելոնային» զիջելով 9 միավորով: