Իտալական «Ֆիորենտինայի» սերբ հարձակվող Լուկա Յովիչը խոսել է «Ռեալում» խաղալու իր վատ փորձի մասին՝ ասելով, որ իր վրա անարդար ճնշում է գործադրվել:
«Ես շատ շուտ հեռացա «Այնտրախտից», և երբ եկա «Ռեալ», բոլոր հայացքներն ինձ վրա էին: Շատ դժվար է հարմարվել աշխարհի լավագույն ակումբին։ Վնասվածքների և կորոնավիրուսի պատճառով ես անարդար ճնշման տակ էի. դա բավականին տխուր փորձ էր:
«Ֆիորենտինայում» ես կարող եմ զարգանալ, մենք ամեն ինչ ունենք հաղթելու և Կոնֆերենցիաների լիգան այս մրցաշրջանում հաղթելու համար»,- Յովիչի խոսքերն է մեջբերում La Repubblica-ն։
Յովիչը «Ռեալ» է տեղափոխվել 2019 թվականին Ֆրանկֆուրտի «Այնտրախտից» 63 միլիոն եվրոյի դիմաց։ Հարձակվողը «Ռեալի» կազմում անցկացրել է 51 հանդիպում՝ դառնալով 3 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։ 2022 թվականի ամռանը Յովիչը ազատ խաղացողի կարգավիճակով հեռացել է իսպանական թիմից։