«Բարսելոնան» թարմացրել է ակումբային ռեկորդը «Վալենսիայի» դեմ խաղում։
«Չղջիկների» նկատմամբ տարած հաղթանակը կատալոնացիների համար 8-րդն էր այս մրցաշրջանում, որում իրենք առավելության են հասել 1-0 հաշվով։
Կատալոնացիներն իրենց պատմության մեջ առաջին անգամ Իսպանիայի առաջնության մեկ մրցաշրջանում 8 հաղթանակ են տարել 1-0 հաշվով։ Դրա համար «Բարսելոնայից» 24 տուր է պահանաջվեց։