Իտալական «Ջենոայի» պաշտպան Էդոարդո Գորդանիգայի մոտ կորոնավիրուս է կասկածվում և նա թիմից առանձին է մարզվում, հաղորդում է Sky Italia-ն:
26-ամյա ֆուտբոլիստը իրեն լավ չի զգում և թիմի բժիշկները որոշել են ռիսկի չդիմել` մեկուսացնելով նրան թիմից:
Նշվում է ` քիչ հավանական է, որ նա վարակված լինի կորոնավիրուսով: Այսօր պաշտպանը մի քանի բուժզննում կանցկացնի:
Հիշեցնենք, որ Իտալիայում վարակվածների թիվը հասել է 400-ի, որոնցից 14-ը`մահացել են: