Իսպանական Լա Լիգայի 24-րդ տուրում «Բարսելոնան» սեփական հարկի տակ ընդունել է «Վալենսիային» և նվազագույն հաշվով հաղթանակ է տարել։ Հանդիպման միակ գնդակը 15-րդ րոպեին հեղինակել է Ռաֆինիան։
Երկրորդ կեսի մեկնարկում կատալոնացիները նախ չեն կարողացել անվրեպ իրացնել 11-մետրանոցը, ապա մնացել են 10 հոգով։ 55-րդ րոպեին Ֆերան Տոռեսը վրիպել է 11-մետրանոցի նշակետից` հարվածելով դարպասաձողին, իսկ 4 րոպե անց Ռոնալդ Արաուխոն ուղիղ կարմիր քարտով հեռացվել է խաղադաշտից՝ վերջին հույսի խախտման համար։
Մինչև խաղավարտ հանդիպման հաշիվը չի փոխվել։
Այս հաղթանակից հետո կատալոնացիները իրենց միավորների թիվը հասցրել են 62-ի և շարունակում են գլխավորել Պրիմերայի մրցաշարային աղյուսակը։ «Վալենսիան» 23 միավորով գտնվում է նախավերջին՝ 19-րդ տեղում։