«Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն մադրիդցիների՝ Լա Լիգայի 24-րդ տուրում «Սևիլիայի» նկատմամբ տարած հաղթանակից հետո հարցազրույց է տվել լրատվամիջոցներին և համբուրել թիմի կիսապաշտպան Անտուան Գրիզմանին։
Այդ խաղում Սիմեոնեի թիմը 6-1 հաշվով հաղթանակ է տարել, իսկ Գրիզմանը գոլի և գոլային փոխանցման հեղինակ է դարձել։
«Ես սիրում եմ Գրիզմանի մարդ տեսակը, բայց նաև գնահատում եմ նրա ֆուտբոլային որակները. ես նրան համբուրեցի հիմնականում նրա նվիրվածության համար: Նա հիանալի ժամանակ անցկացրեց «Ատլետիկոյում», հետո հեռացավ, բայց հասկացավ, որ պետք է վերադառնա։ Դժվար էր»,- Սիմեոնեի խոսքերն է փոխանցում Ֆաբրիցիո Ռոմանոն։
«Սևիլիայի» դեմ խաղում դուբլի հեղինակ դարձան Դեպայը և Ալվարո Մորատան, ևս մեկ գոլ խփեց բելգիացի կիսապաշտպան Յանիկ Կարասկոն։ Հյուրերի միակ գոլը գրանցվեց Յուսեֆ Էն-Նեսիրիի հաշվին։
Այս հաղթանակի շնորհիվ Դիեգո Սիմեոնեի թիմը մրցաշարային աղյուսակում կարողացավ շրջանցել «Ռեալ Սոսյեդադին»՝ բարձրանալով երրորդ հորիզոնական։