Իսպանական Պրիմերայի 24-րդ տուրում «Բարսելոնան» սեփական հարկի տակ ընդունում է «Վալենսիային» ։ Հանդիպումը կմեկնարկի ժամը 19։15-ին, իսկ թիմերը խաղադաշտ դուրս կգան հետևյալ կազմերով․
«Բարսելոնա»․ տեր Շտեգեն, Բալդե, Քրիստենսեն, Արաուխո, Կունդե, Ֆրենկի դե Յոնգ, Բուսկետս, Ռոբերտո, Ֆատի, Ֆ․ Տոռես, Ռաֆինիա։
«Վալենսիա»․ Մամարդաշվիլի, Կորեա, Ջոմերտ, Օզկաչար, Վասկես, Ֆուլկե, Գիլյամոն, Մորիբա, Ալմեյդա, Դուրո, Լինո։
«Վալենսիան» շարունակում է մրցաշարային աղյուսակի 19-րդ հորիզոնականը զբաղեցնել՝ 23 միավորով։ Չավիի սաները գլխավորում են Պրիմերայի մրցաշարային աղյուսակը՝ 59 միավորով։