«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին խոսել է Իսպանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակչի առաջին խաղում Մադրիդի «Ռեալի» նկատմամբ տարած հաղթանակի մասին (1:0):
«Տեսնում եմ, որ այս հանդիպումը մեծ աղմուկ բարձրացրեց։ «Բարսելոնան» աշխարհի ամենադժվար ակումբն է: Ի վերջո, եթե դու հաղթում ես «Ռեալին» 1:0 հաշվով, դա համոզիչ չէ, բայց եթե մադրիդցիները հաղթում են նույն հաշվով, ապա դա ազգային տոն է: Այս մասին ես արդեն խոսել եմ։
«Բարսելոնայում» մենք պետք է հաղթենք և համոզենք մեր խաղով, դա է մեր նպատակը։ Սակայն մրցակիցը Իսպանիայի առաջնության և Չեմպիոնների լիգայի գործող հաղթողն է, եթե Մադրիդի «Ռեալը» սեղմի, ապա դժվար է խաղալ։ «Բարսելոնան» չէր, որ պաշտպանողական դիրք գրավեց, այլ «Ռեալն» էր, որ ստիպեց մեզ այդպես խաղալ: Սա ֆուտբոլ է»,-Չավիի խոսքերն է փոխանցում Marca-ն:
























































