«Լաս Պալմասի» նախագահ Միգել Անխել Ռամիրեսը հայտնել է, որ «Բարսելոնան» այլևս բանակցություններ չի վարում կիսապաշտպան Ալբերտո Մոլեյրոյի տեղափոխոթյան վերաբերյալ: Ֆուտբոլիստի պայմանագրով 30 միլիոն եվրոյի չափով հրաժարագին է սահմանաված, ինչը կաճի 60 միլիոն եվրոյով, եթե «Լաս Պալմասի» բարձրանա իսպանական բարձրագույն լիգա:
«Ամռանը «Բարսելոնայի» հետ համաձայնության էինք եկել, բայց այդ ժամանակ ոչինչ չէր կարող արվել ֆինանսական ֆեյր-փլեյի պատճառով: Պետք է հիշել, որ «Բարսելոնայի» համար կարևոր էր թիմը մրցունակ դարձնել, բայց չխախտել ֆինանսական կանոնները: Նման իրավիճակում մենք չկարողացանք լուծում գտնել: «Բարսելոնայի» հետ ամառվանից հետո մենք այլևս չենք խոսել Մոլեյրոյի հետ կապված։ Նրանք ասացին, որ պատրաստվում են հետևել նրան, բայց այլևս չենք խոսել Հենց հիմա կարող եմ ասել, որ «Բարսելոնայի» պատմությունը ավարտված է։ Հիմա ես կարծում եմ, որ նրանք տրանսֆերային այլ առաջնահերթություններ ունեն»,- Ռամիրեսի խոսքերն է փոխանցում Mundo Deportivo- ն:
Իսպանիայի երկրորդ դիվիզիոնի՝ Սեգունդայի ընթացիկ մրցաշրջանում Մոլեյրոն 29 հանդիպման է մասնակցել և դարձել 8 գոլային փոխանցման հեղինակ։