«Բարսելոնայի» պաշտպան Սերժի Ռոբերտոն երկարաձգել է պայմանագիրն ակումբի հետ։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։ Իսպանացի ֆուտբոլիստի նոր պայմանագիրը կապտանռնագույնների հետ ավարտվում է 2024 թվականին: Արժեքը կազմում է 400 մլն եվրո։
31-ամյա Ռոբերտոն կատալոնական ակումբի սան է։ Նա ակումբի ենթակառուցվածքներում է 2006 թվականից։ Հիմնական թիմի կազմում նա նորամուտը նշել է 2010-ի նոյեմբերի 10-ին։
«Բարսելոնան» 23-րդ տուրից հետո գլխավորում է Իսպանիայի առաջնության մրցաշարային աղյուսակը։