«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին Կլասիկոյի ժամանակ կոպիտ է խոսել Դանի Կարվախալիի հետ.
«Բարսելոնան» Իսպանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակչի առաջին խաղում երեկ «Սանտյագո Բեռնաբեուում» 1:0 հաշվով հաղթել է Մադրիդի «Ռեալին»: 91-րդ րոպեին «Ռեալի» պաշտպանը քաշքշուկ է սկսել Ալեքս Բալդեի հետ։ «Բարսելոնայի» խաղացողը Կարվախալին ասել է՝ «Ի՞նչ ես անում»:
Դրանից հետո ֆուտբոլիստները շարունակել են վիճել, ինչին միջամտել է «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին։ Կարվախալը նրան ասել է. «Դու շատ խելացի ես»։ Չավին պատասխանել է. «Դու հիմար ես»: Նա նաև ձեռքով ժեստ է արել՝ ակնարկելով, որ Դանին շատ է խոսում։
Չավիի այս խոսքերը տեղ են գտել հանդիպման հեռարձակման մեջ։ Տեսաձայնագրություններից չի հաջողվել վերծանել Կարվախալի պատասխանը:
Արդյունքում, մրցավար Խոսե Մունուերա Մոնտերոն դեղին քարտ է ցույց տվել Չավիին։
























































