Մադրիդի «Ռեալն» այս ամառ 220 միլիոն եվրոյի առաջարկ կանի ՊՍԺ-ին հարձակվող Կիլիան Մբապեի տրանսֆերի համար: Այս մասին հայտնում է Abc.es-ը։
Նշենք, որ Կիլիան Մբապեն բազմիցս ասոցացվել է Մադրիդի «Ռեալ» տեղափոխվելու հետ նախորդ մրցաշրջանի վերջում, երբ ավարտվում էր ֆրանսիացի հարձակվողի պայմանագիրը ՊՍԺ-ի հետ: Լրատվամիջոցները հայտնում էին, որ ֆուտբոլիստն արդեն պայմանավորվել է Արքայական ակումբի հետ, սակայն փարիզցիների աստղը որոշեց մնալ ֆրանսիական գրանդում:
Այս մրցաշրջանում 24-ամյա Մբապեն ՊՍԺ-ի կազմում անցկացրել է 29 հանդիպում՝ դառնալով 29 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ: Հարձակվողի գործող պայմանագիրը փարիզցիների հետ նախատեսված է մինչև 2024 թվականի հունիսը՝ այն ևս մեկ մրցաշրջանով երկարաձգելու հնարավորությամբ։