Իսպանիայի գավաթի խաղարկության առաջին կիսաեզրափակիչում «Բարսելոնան» 1:0 հաշվով հաղթեց Մադրիդի «Ռեալին»:
Կատալոնացի կիսապաշտպան Սերխիո Բուսկետսի համար այս հաղթանակը 22-րդն էր Կլասիկոյում։ Այսպիսով, կիսապաշտպանը ռեկորդ սահմանեց՝ գերազանցելով Մադրիդի «Ռեալի» լեգենդ Պակո Խենտոյին, ով մասնակցել էր 21 հաղթանակի։
Կլասիկոյում հաղթանակների լավագույն եռյակում են «Բարսելոնայի» նախկին խաղացողներ Լիոնել Մեսսին և Ժերար Պիկեն՝ 19-ական հաղթանակով:
Բուսկետսը նաև ռեկորդ է սահմանել կլասիկոյի անցկացրած հանդիպումների քանակով:
























































