Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին մեկնաբանել է Իսպանիայի գավաթի խաղարկության 1/2 եզրափակչի առաջին խաղում «Բարսելոնայից» կրած պարտությունը (0:1).
«Սա շատ վատ արդյունք է։ Դա անարժան էր, քանի որ մենք լավ խաղացինք մեր մասով և թույլ չտվեցինք, որ «Բարսելոնան» խաղա այնպես, ինչպես ցանկանում է, մեծ ճնշում գործադրեցինք նրանց վրա: Խաղն այս առումով լավ է, բայց մեզ պակասում էր վերջնական արդյունքը։ Դժվար էր պահեր ստեղծելը, քանի որ նրանք շատ ամուր պաշտպանություն ունեն։ Մենք շատ բան ներդրեցինք խաղի մեջ, բայց ապարդյուն»,- Անչելոտիի խոսքերն է մեջբերում Football Espana-ն։
Պատասխան խաղը կկայանա ապրիլի 5-ին «Կամպ Նոուում»:
























































