«Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչը մեկնաբանել է Իսպանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակչի առաջին խաղում «Բարսելոնայից» կրած պարտությունը (0:1).
«Այսօր մենք լավ խաղացինք։ Ցավոք սրտի, մենք մի փոքր դիպուկություն չունեինք առջևում, չնայած մի քանի հնարավորություններ ստեղծեցինք: Կարծում եմ՝ մենք բավականին լավ խաղացինք։ Ափսոս, որ մեզ չհաջողվեց գոնե գոլ խփել ու ոչ-ոքիի հասնել։
Բավականաչափ հնարավորություններ ստեղծեցինք գոլ խփելու համար, բայց չարեցինք: Նրանք գոլ խփեցին խելահեղ գոլով։ Մենք ավելի լավն էինք, ես հավատում եմ թիմին, և որ մենք կարող ենք փոխել դա»,- ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում As-ը:
Պատասխան խաղը կկայանա ապրիլի 5-ին «Կամպ Նոուում»:
























































