Լա Լիգայի նախագահ Խավիեր Տեբասը համեմատել է իսպանական ակումբների տրանսֆերների վրա ծախսերը Անգլիայի Պրեմիեր լիգայի թիմերի ծախսերի հետ։
«Անընդհատ բարձր ծախսերը առաջացնում են գնաճ և վատ ազդեցություն են թողնում Եվրոպայի ողջ ակումբային ֆուտբոլի տնտեսության վրա: «Բարսելոնան» չի կարող ծախսել Պրեմիեր լիգայի ակումբների նման։ «Ռեալը» կարող է, բայց չի անում դա»,- Տեբասի խոսքերն է մեջբերում Marca-ն։
Անգլիայի Պրեմիեր լիգայի ակումբները ռեկորդ են սահմանել ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում խաղացողների համար վճարված ամենաբարձր գումարի առումով։ Պրեմիեր լիգայի թիմերը նաև 2022/2023 մրցաշրջանի ընդհանուր ծախսերի նոր ռեկորդ են սահմանել։ Այժմ այն կազմում է 3,17 միլիարդ եվրո: Ձմեռային տրանսֆերային պատուհանի ամենաթանկ տեղափոխությունը «Չելսիի» 121 միլիոն եվրոյի դիմաց «Բենֆիկայից» Էնցո Ֆերնանդեսին գնելն էր: