Մադրիդի «Ռեալը» դիտարկում է «Սելտայի» կիսապաշտպան Ռաֆայել Վեյգային ձեռք բերելու հնարավոր տարբերակները, հայտնում է Sport.es-ը:
Աղբյուրի համաձայն, մադրիդցիները կարծում են, որ 20-ամյա ֆուտբոլիստը կդառնա Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմի այլընտրանքային փոխարինողը, եթե ակումբը չկարողանա ձեռք բերել նրան ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ:
Վեյգայի տրանսֆերային արժեքը կազմում է 40 միլիոն եվրո։ Ընթացիկ մրցաշրջանում նա Լա Լիգայում անցկացրել է 22 հանդիպում՝ դառնալով 8 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։
























































