«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին խոսել է Իսպանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի՝ Մադրիդի «Ռեալի» դեմ կայանալիք խաղի սպասելիքներով։
«Սա հիանալի հնարավորություն է տիտղոսը նվաճելու համար: Մենք գիտենք, որ «Ռեալը» շատ վտանգավոր մրցակից է, բայց մեր նպատակը հաղթելն է։ Կարծում եմ, որ եզրափակիչ դուրս գալու ճակատագիրը կորոշվի «Կամպ Նոուում» կայանալիք պատասխան խաղում։ Մադրիդի «Ռեալը» շարունակում է մնալ ֆավորիտ, քանի որ նրանք Իսպանիայի և Եվրոպայի գործող չեմպիոններն են։ Այո, մենք հաղթեցինք նրանց Սուպերգավաթում, բայց ես պետք է անկեղծ լինեմ և ասեմ, որ նրանք ֆավորիտ են: Միևնույն ժամանակ, կարծում եմ, որ մենք զենք ունենք՝ նրանց դժվար դրության մեջ դնելու համար»,- Չավիի խոսքերն է մեջբերում լրագրող Ալֆրեդո Պեդուլլան։
























































