Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչը խորհուրդ է տվել մադրիդյան ակումբին ձեռք բերել «Լայպցիգի» պաշտպան Ժոսկո Գվարդիոլին, հայտնում է AS-ը։
Ըստ հրապարակման՝ կիսապաշտպանը ղեկավարությանը ասել է, որ իր հայրենակիցը դեռ երկար տարիներ կարող է լրջորեն ուժեղացնել թիմը։
Գվարդիոլի և գերմանական թիմի միջև գործող համաձայնագիրը նախատեսված է մինչև 2027 թվականի ամառ։
Ընթացիկ մրցաշրջանում 21-ամյա պաշտպանը «Լայպցիգի» կազմում անցկացրել է 28 հանդիպում և դարձել 2 գոլի հեղինակ։
























































